Պենտագոնը պլանավորում է Մերձավոր Արևելքում դեսանտայիններ տեղակայել․ ԶԼՄ

Պենտագոնը պլանավորում է Մերձավոր Արևելք ուղարկել ԱՄՆ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զորքեր՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար, հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Այդ աղբյուրների համաձայն, տեղակայումը ներառում է մոտավորապես 3000 զինվորից բաղկացած բրիգադի մարտական ​​​​խումբ: Աղբյուրները նշում էին, որ դեռևս որոշում չի կայացվել Իրանում զորքեր տեղակայելու վերաբերյալ, սակայն, ըստ աղբյուրների, 82-րդ դիվիզիայի տեղակայումը «մի քանի ռազմավարական հնարավորություններ» է բացում նախագահ Դոնալդ Թրամփի համար:

Reuters-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Մերձավոր Արևելք ուղարկել լրացուցիչ հազարավոր զորքեր՝ Իրանի դեմ գործողության շրջանակներում:

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Leave a Comment