Մեր երկրին պետք է ոչ թե նոր Սահմանադրություն, այլ սահմանադրական փոփոխություններ. Առաքելյան


Քաղաքականություն


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․

«Մեր երկրին պետք է ոչ թե նոր Սահմանադրություն, այլ հստակ և նպատակային սահմանադրական փոփոխություններ։

Այն է՝ պետության կառավարման համակարգը պետք է դարձնել ավելի հավասարակշռված և բացառել դրա կենտրոնացումը մեկ անձի ձեռքում։

Պետությունը չպետք է կախված լինի մեկ մարդուց, և որևէ մեկը չպետք է կարողանա միանձնյա որոշել երկրի ճակատագիրը։

Այս նպատակին հասնելու համար նոր Սահմանադրություն գրելու անհրաժեշտություն ամենևին չկա»։


Leave a Comment