
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 8-րդ խաղափուլում Հայկը հաղթեց ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։ 9-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին: