ԱԺ պատգամավորները հերթական պարգևավճարը կստանան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն  է ստորագրել՝ հերթական պարգևավճարները տրամադրել պատգամավորներին և ԱԺ աշխատակազմին.

«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 12-ի N-289-Ն որոշմամբ Ազգային ժողովի համար նախատեսված պարգեւատրման գումարը բաշխել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի պետական ծառայողների եւ աշխատողների միջեւ»։

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ պայմանավորված այս շրջանում բարեգործության օրենսդրական արգելքով, «Հայաստան» խմբակցության պատգամավորները այս ընթացքում ստացած պարգեւավճարների օգտագործման հարցերին կանրադառնան ընտրություններից հետո:

Leave a Comment