Հայաստանի թենիսի ֆեդերացիան հուշագիր է կնքել Tennis Europe-ի հետ

Հայաստանի թենիսի ֆեդերացիան հուշագիր է կնքել Tennis Europe-ի հետ

23 մարտի 2026 – 18:15 AMT

PanARMENIAN.Net – Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացված Tennis Europe-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում Հայաստանի թենիսի ֆեդերացիան համագործակցության հուշագիր է ստորագրել եվրոպական կառույցի հետ։ Ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը համաձայնագիրն ստորագրել է Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյե Պեդերսոնի հետ։

Հուշագրի համաձայն՝ մինչև 14 տարեկան եվրոպական զարգացող երկրների լավագույն մարզիկները պարբերաբար ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում՝ հայ թենիսիստների մասնակցությամբ։ Այնուհետև նախատեսվել է նրանց մասնակցությունը նույն վայրում անցկացվող միջազգային մրցաշարին, հայտնում է Արմենպրեսը:

Ժողովի ընթացքում Վարդան Զաքարյանը նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք միջազգային ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Հագերտիի, Tennis Europe-ի գործադիր տնօրեն Մագնուս Գրոնվոլդի և տարբեր երկրների ազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ։

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին են նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը և տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը։

Leave a Comment