Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը սպանել է «Հըզբոլլահ» շիա աշխարհազորի հրամանատար Ալի Ասաֆին, որը գլխավորում էր Լիբանանի հարավային Խիյամ քաղաքի պաշտպանությունը։ Այս մասին հայտնել է «Janoubia» լրատվական կայքը։
Լրատվական կայքի տվյալներով՝ շիա աշխարհազորը կորցրել է իր լավագույն հրամանատարներից մեկին իսրայելական բանակի հետ երեք շաբաթ տևած կատաղի ցամաքային բախումներից հետո։ Ասաֆը համարվում էր «դարանակալման ինժեներ», որը կազմակերպում էր քաղաքի վրա առաջխաղացող իսրայելական ուժերի դեմ հարձակումներ։
«Հըզբոլլահը» հաստատել է իր հրամանատարի կորուստը՝ գովաբանելով նրա մարտական նվաճումները։
Խիյամը ռազմավարական ամրոց է արևելյան սահմանային հատվածում, որը գտնվում է Մարջայուն հարթավայրի և Արքուբ շրջանի միջև։ Բեքաա հովտից շիա մարտիկների մատակարարման գծերն անցնում են դրանով։
«Janoubia» կայքը այս քաղաքի գրավումը նշում է որպես Իսրայելի՝ Լիտանի գետից հարավ 10 կիլոմետրանոց բուֆերային գոտի ստեղծելու ծրագրի հիմնական նպատակներից մեկը։ Ըստ կայքի՝ Ալ-Խիյամ մտնող իսրայելական զորքերը ականապատում և պայթեցնում են շիա զինյալների կողմից որպես կրակակետեր օգտագործվող տները։