Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 48 ժամ է տվել Իրանին Հորմուի նեղուցը բացելու համար։ ԱՄՆ նախագահն այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
«Եթե Իրանն առանց սպառնալիքների 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսած ամենամեծից»,- գրել է Թրամփը։