«Որովայնի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 8-ամյա երեխա․ shamshyan.com

Մարտի 9-ին «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 8-ամյա երեխա․ գրում է shamshyan.com-ը։

Կայքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել նույն օրը․ թիվ 131 հիմնական դպրոցի աշակերտներից մեկը հրել է հիվանդանոց տեղափոխված դասընկերոջը, գցել հատակին, ապա ոտքերով հարվածել վերջինիս մեջքին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Leave a Comment