Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին Նաթանզի միջուկային օբյեկտի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման մասին

Իրանը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) Նաթանզի միջուկային օբյեկտի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման մասին, հայտնում է ԱԷՄԳ-ն։

«Իրանը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որ Նաթանզի միջուկային օբյեկտն այսօր հարձակման է ենթարկվել։ Օբյեկտի սահմաններից դուրս ճառագայթման բարձր մակարդակ չի հայտնաբերվել», – ասվում է գործակալության սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, իր հերթին, կրկին կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ միջուկային վթարի ռիսկից խուսափելու համար։

Leave a Comment