Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Մայամի՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ամերիկյան կողմի հետ երկկողմ հանդիպման համար, հաղորդում է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
«Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Մայամի՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչների (ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ – խմբ.) Ուիթքոֆի և (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդի – խմբ.) Քուշների հետ բանակցություններ վարելու համար», – ասվում է Public Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։