
Մարտի 17-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հինեկ Կմոնիչեկի հետ։
Ինչպես հայտնում են դեսպանությունից, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման հեռանկարներին, առանձնահատուկ շեշտադրելով երկկողմ օրակարգի տնտեսական բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ում կայանալիք բարձր մակարդակի միջոցառումներին չեխական կողմի մասնակցության հետ կապված հարցեր:
Հանդիպման շրջանակում կողմերը տեսակետներ են փոխանակել մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում վերջին զարգացումների վերաբերյալ, արձանագրելով տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ գրանցվող զարգացումները և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կենսագործման ընթացքը: