Թեհրանը մտադիր չէ համաձայնել հրադադարի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Kyodo լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Մենք չենք ընդունի հրադադարը։ Մենք ցանկանում ենք պատերազմի ամբողջական, համապարփակ և երկարատև ավարտ», – ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Թեհրանը մտադիր է հասնել հակամարտության վերջնական կարգավորման, այլ ոչ թե ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման։