Թեհրանն առաջարկում է ստեղծել Մերձավոր Արևելքի անվտանգության կառույց՝ տարածաշրջանային երկրների մասնակցությամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք պատրաստ ենք ձեզ հետ լուծել բոլոր հարցերը։ Մենք առաջարկում ենք ստեղծել Մերձավոր Արևելքի անվտանգության կառույց՝ տարածաշրջանում խաղաղություն և անդորր ապահովելու համար», – ասել է նա իրանական Նոր տարվա կապակցությամբ իր ելույթում։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի երկրները տարածաշրջանում «դրսի» մարդկանց ներկայության կարիք չունեն։