Փաշինյանը Փարիզի նորաստեղծ «Խաղաղության ինստիտուտին» նվիրել է Հայոց ցեղասպանության թեմայով իմ հեղինակային երկու գրքերը. Հայկ Դեմոյան

Անպատիժ մնացած նվերները

2018 և 2019 թվականներին, Փարիզ կատարած այցերի ընթացքում, առանց ինձ հետ խորհրդակցելու և իմ թույլտվությունը ստանալու, Նիկոլ Փաշինյանը Փարիզի նորաստեղծ «Խաղաղության ինստիտուտին» նվիրել է Հայոց ցեղասպանության թեմայով իմ հեղինակային երկու գրքերը: Դրանցից մեկը նվիրված է միջազգային մամուլում Հայոց ցեղասպանության լուսաբանման թեմային: Պետք է ենթադրել, որ իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հրահրել` հանգեցնելով ծանր հետևանքներ:

Սույն հանգամանքը հաշվի առնելով, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ցուցում եմ տալիս նախապատրաստել Նիկոլ Փաշինյանի աշխատանքից ազատելու հրամանը:

«Մենք պետությո՞ւն ենք, թե՞ ինքնագործ խմբակ», որտեղ յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում գործել իր ուզածի պես` անպատիժ մնալու ինքնավստահությամբ:

Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, հրապարակախոս,

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

Leave a Comment