«Նապոլին» նվազագույն հաշվով հաղթեց «Կալյարիին»



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իտալիայի առաջնության 30-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Կալյարիին» (1-0):

Հանդիպման միակ և հաղթական գոլը նեապոլցիների կազմում 2-րդ րոպեին խփեց թիմի շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը։

Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 62-ի՝ ժամանակավորապես բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Կալյարին» 30 միավորով 15-րդն է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment