Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից ռազմական ենթակառուցվածքներին ուղղված հարվածները

Սիրիայի հարավում ռազմական ենթակառուցվածքներին Իսրայելի կողմից հասցված հարվածները հանրապետության ինքնիշխանության կոպիտ խախտում են և խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները, ասվում է Սիրիայի արտաքին գործերի նախարարության ուրբաթ օրվա հայտարարության մեջ։

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Սիրիայի հարավում գտնվող ռազմական ենթակառուցվածքների դեմ ագրեսիան, որը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների կոպիտ խախտում է, ինչպես նաև հարձակում երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment