ԱԱԾ տնօրենը հավատացնում է, թե Եզրաս Սրբազանը Սովետական Միության ԿԳԲ-ի գործակալ է եղել



ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը պնդում է, թե Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Սովետական Միության ԿԳԲ-ի գործակալ է եղել։


«Այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- լրագրողներին ասաց նա։


Լրագրողը նրան հարց տվեց՝ քաղաքական գործիչ չէ, այդ ինչո՞ւ է օգտագործում «Կտրիճ Ներսիսյան» ձևակերպումը, նա արձագանքեց. «Այնպես, ինչպես օգտագործեցի»։

ԱԱԾ-ականն այդպես էլ չպատասխանեց դիտարկմանը՝ ստացվում է, որ միանում է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment