Արաղչի. Միացյալ Նահանգներին և Իսրայելին որևէ օգնություն ցուցաբերելը միայն կխորացնի Մերձավոր Արևելքի ճգնաժամը

Իրանի վրա հարձակվելու հարցում Միացյալ Նահանգներին և Իսրայելին որևէ օգնություն ցուցաբերելը միայն կխորացնի Մերձավոր Արևելքի ճգնաժամը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի գործընկեր Իվետ Քուփերի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Ագրեսորներին ցանկացած օգնություն կհանգեցնի ճգնաժամի խորացման», – նրա խոսքերը մեջբերել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։

Leave a Comment