Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։
Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։
Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։