Իսրայելը hարվածել է սիրիական վարչակարգին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներին



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ի պատասխան Ալ-Սուեյդայի Դրուզի բնակչության դեմ իրականացված հարձակումների Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է սիրիական վարչակարգին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներին: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Գիշերվա ընթացքում, ի պատասխան երեկվա իրադարձությունների, որոնց ժամանակ հարձակման էին ենթարկվել Դրուզի խաղաղ բնակիչները, ԻՊԲ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում սիրիական վարչակարգին պատկանող ռազմական համալիրներում գտնվող հրամանատարական կետին և սպառազինությանը»,- գրված է հաղորդագրության մեջ:





Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment