19 մարտի 2026 – 15:29 AMT
PanARMENIAN.Net – Կառավարության նախաձեռնությամբ նախատեսվում է ԱԱԾ-ին պատկանող տարածքը հետ վերցնել ծառայությունից՝ Բագրատաշենում կառուցվող դպրոցի տարածքը ընդլայնելու նպատակով, հայտնում է Factor.am-ը՝ հղում անելով կառավարության շրջանառած փաստաթղթերին։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ առաջարկելով տվյալ տարածքը միացնել Բագրատաշեն գյուղում կառուցվող Մ․ Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի հարակից հողատարածքին։
Նախաձեռնության նպատակը եղել է այդ տարածքը ներառել դպրոցական համալիրի կազմում և այնտեղ կառուցել բացօթյա մարզահրապարակ։ ԱԱԾ-ն արդեն տվել է իր համաձայնությունը։
Նախագծով առաջարկվել է նշված գույքը հետ վերցնել և այն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել համապատասխան կառույցին։