«Թեհրանը դեռևս չի ավարտել պատասխանել էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին»․ Զոլֆաղարի

«Թեհրանը դեռևս չի ավարտել պատասխանել էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին»․ Զոլֆաղարի

Թեհրանը դեռևս չի ավարտել պատասխանել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, հայտարարել է «Խաթամ ​​ալ-Անբիայի» ռազմական հրամանատարության՝ կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Թշնամուն նախազգուշացնում ենք, որ նրանք լուրջ սխալ են թույլ տվել՝ հարձակվելով Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Պատասխանն այժմ ընթացքի մեջ է և դեռևս ավարտված չէ։ Եթե (Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը – խմբ.) կրկնվի, ձեր և ձեր դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքների վրա հետագա հարձակումները չեն դադարի, մինչև դրանք լիովին չոչնչացվեն, և պատասխանը կլինի ավելի կոշտ, քան անցած գիշերը», – նրա խոսքերն է մեջբերել Tasnim-ը։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերը հաստատել էին, որ հարձակվել են Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա՝ ի պատասխան «Հարավային Փարս» հանքավայրի վրա հարվածների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ եթե Իրանը հարձակվի Կատարի վրա, ԱՄՆ-ն կոչնչացնի հանքավայրը այնպիսի ուժով, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել։ Նա նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն տեղյակ չէր Իսրայելի կողմից հանքավայրի վրա հարձակվելու ծրագրերի մասին։

Leave a Comment