ԱՄՆ-ը Վրաստանի քաղաքացիների համար վիզայի գրավ է սահմանել

ԱՄՆ-ը Վրաստանի քաղաքացիների համար վիզայի գրավ է սահմանել

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից վիզա ստանալու համար գրավ սահմանելու որոշմանը։ 

«Երկրի քաղաքացիներին ոչ ներգաղթային վիզաների տրամադրման համար գրավ սահմանելու ԱՄՆ որոշումը, ցավոք, կապված է Վրաստանի քաղաքացիների կողմից ԱՄՆ վիզային քաղաքականության խախտումների բարձր մակարդակի հետ, ինչը պարզաբանել է ամերիկյան կողմը,- հայտնել են ԱԳՆ-ից։

Արտգործնախարարությունը կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին խստորեն պահպանել ԱՄՆ վիզային կանոնակարգը։

«Նախագահ Թրամփի վարչակազմի խիստ ներգաղթային քաղաքականությունը հայտնի է, ինչը արտացոլվում է կոնկրետ քայլերում։ Այս որոշումը նաև խստացված ներգաղթային քաղաքականության մաս է կազմում։ Հետևաբար, մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին խստորեն պահպանել ԱՄՆ վիզային կանոնակարգը և չխախտել գործող վիզային ռեժիմը, ինչը թույլ կտա Վրաստանին շարունակել համագործակցել ամերիկյան կողմի հետ այս հարցում», – հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Նշենք, որ ԱՄՆ-ն ընդլայնել է վիզայի գրավի ծրագիրը ևս 12 երկրներում, այդ թվում՝ Վրաստանում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment