ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social հարթակում հրապարակած գրառմամբ սպառնացել է «պայթեցնել» Իրանի Հարավային Պարս գազային հանքավայրը, եթե Թեհրանը կրկին հարձակվի Կատարի վրա։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «ոչինչ չի իմացել» Իսրայելի կողմից հանքավայրին հասցված հարվածի մասին, ընդգծելով, որ այն իրականացվել է «համեմատաբար փոքր մասի վրա»։
Նրա խոսքով՝ Իրանը, չհասկանալով իրավիճակը, հակահարված է տվել՝ թիրախավորելով Կատարի Ռաս Լաֆանի հեղուկ գազի գործարանը, ինչը նա բնութագրել է որպես «անարդարացի» քայլ։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իսրայելն այլևս չի հարվածի Հարավային Պարս հանքավայրին՝ այն անվանելով «չափազանց կարևոր և արժեքավոր»։
Միևնույն ժամանակ, Թրամփը զգուշացրել է, որ Կատարի դեմ նոր հարձակման դեպքում ԱՄՆ-ն «կպատասխանի ուժով, որը Իրանը երբեք չի տեսել», նշելով, որ նման որոշումը կընդունվի «առանց վարանելու»։
Նա հավելել է, որ չի ցանկանում իրավիճակի սրում և ընդգծել է հնարավոր հետևանքների լրջությունը Իրանի համար։