Կհրաժարվի՞ արդյոք վրաց պատրիարքությունը հայկական եկեղեցիների հանդեպ հավակնություններից նոր կաթողիկոսի ընտրությունից հետո

Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի մահվան կապակցությամբ հարևան երկրում ազգային սուգ է հայտարարվել: Հիշեցնենք, համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա երկրորդը մահացավ երեկ, 93 տարեկանում: Ինչպիսի՞ն է նոր պատրիարք ընտրելու կարգը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հայտնի դարձավ, որ պատրիարքի հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի՝ Սիոնի տաճարում: Ամենայն հայոց կաթողիկոսն իր ցավակցությունը հայտնել է տեղապահին, իսկ Հայաստանի վարչապետը՝ Վրաստանի գործընկերոջը՝ Կոբախիձեին: Իլյա 2-րդը Վարաստանի պատմության մեջ ամենաերկար՝ 49 տարի կառավարած հոգևոր առաջնորդն էր: Նա պատրարք էր ընտրվել 1977 թ.-ին, երբ ընդամենը 44 տարեկան էր: Հենց նրա կառավարման օրոք վրացական եկեղեցին վերականգնեց իր ինքնուրույնությունը, որից զրկվել էր դեռևս 19-րդ դարի սկզբներին»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպե՞ս արժի գնահատել հանգուցյալ պատրիարքի գործունեությունը հայկական տեսակետից: Ովքե՞ր են նոր պատրիարքի տեղի համար պայքարող ամենահավանական թեկնածուները ու նրանցից ո՞ր մեկի ընտրվելը ավելի շատ կբխեր Հայաստանի շահերից:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment