Իսրայելը հայտարարել է, որ այսօր Իրանում խոցվել է ավելի քան 200 թիրախ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ այսօր Իրանի տարածքում իրականացվել են լայնածավալ օդային գործողություններ՝ հարվածելով ավելի քան 200 թիրախի երկրի արևմտյան և կենտրոնական հատվածներում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իսրայելական կործանիչների թիրախում են եղել բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռների արձակման կայանները, ինչպես նաև զենքի արտադրության օբյեկտները։

Իսրայելի պաշտպանության ուժերը նշում են, որ գործողությունների նպատակը Իրանի ռազմական հնարավորությունների թուլացումն է։

Leave a Comment