Իրաքի իշխանությունները որոշել են մարտի 18-ի առավոտյան սկսել նավթի մատակարարումները Քիրքուքից, որը գտնվում է Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանում, դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ։ Այս մասին հայտարարել է Իրաքի նավթի նախարար Հայան Աբդել Ղանին։
«Նավթի փոխադրումը Ջեյհան նավահանգիստ կսկսվի չորեքշաբթի օրը՝ ժամը 10:00-ին», – ասել է Աբդել Ղանին, ըստ INA լրատվական գործակալության։