
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան լուրը, հայտարարել է, որ Իսրայելը թուլացնում է իրանական ռեժիմը՝ «հույս ունենալով, որ իրանցի ժողովրդին հնարավորություն կտա տապալելու այն»։
«Դա մեկ գիշերվա ընթացքում տեղի չի ունենա, և դա հեշտ չի լինի։ Բայց եթե մենք համառենք, մենք նրանց հնարավորություն կտանք իրենց ճակատագիրը վերցնել իրենց ձեռքը», — ասել է նա տեսաուղերձում։
Նեթանյահուն Լարիջանիին անվանել է «Իրանը կառավարող ավազակախմբի ղեկավար»։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ «իրանցիներն ավելի անվտանգ են» առանց Լարիջանիի և Բասիջի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիի, որը, ըստ Իսրայելի, նույնպես սպանվել է։
Իրանը չի հաստատել Լարիջանիի և Սոլեյմանիի մահը։