
Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդինը ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք՝ այսօր՝ պաշտոնական այցի շրջանակներում Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ:
Աղբյուրը` ՀՀ Արտաքին գործերի նախարարություն