Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը վերացվել է․ նրան արգելված է շփվել Արագածոտնի թեմի հոգևորականների հետ

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը համակցված վարչական հսկողությամբ։

Ըստ օրենքի՝ վարչական հսկողության ժամանակահատվածում Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը պարտավոր է շաբաթը մեկ անգամ գրանցվել պրոբացիայի ծառայությունում։ Դատարանը սահմանել է մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝  մեղադրյալին արգելվում է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում,  հաղորդակցվել տվյալ վարույթով անցնողների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։

Արգելվել է այցելել նաև թեմի նստավայր, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներ։

Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել էր 2025-ի հոկտեմբերին Արագածոտնի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններից հետո։ Նա մեղադրվում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելը և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորություններն օգտագործելով:

շ

Leave a Comment