ԱԳՆ․ Ալժիրի ռազմական ինքնաթիռի թռիչքը ՀՀ-ով դեպի Բաքու եղել է դիվանագիտական

ԱԳՆ․ Ալժիրի ռազմական ինքնաթիռի թռիչքը ՀՀ-ով դեպի Բաքու եղել է դիվանագիտական

17 մարտի 2026 – 11:10 AMT

PanARMENIAN.NetԱլժիրի ռազմաօդային ուժերին պատկանող Lockheed Martin C-130J-30 Super Hercules ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով դեպի Ադրբեջան իրականացրած թռիչքը կատարել է դիվանագիտական նպատակներով։ Այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Հայաստանի օդային տարածքով Բուֆարիկ-Բաքու երթուղով C-130J օդանավի թռիչքը, համաձայն իրականացվող կողմի տրամադրած տեղեկության, կայացել է դիվանագիտական նպատակներով»,-ընդգծել են ԱԳՆ-ից։

Նշվել է նաև, որ նույն օդանավը փետրվարին Հայաստանի օդային տարածքն օգտագործել է Անկարայից դեպի Բաքու և Բաքվից դեպի Բուֆարիկ (Ալժիր) թռչելու ընթացքում։

Leave a Comment