ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը։
«Եթե մենք սա չանեինք, կսկսվեր միջուկային պատերազմ, որը կվերածվեր Երրորդ համաշխարհային պատերազմի։ Եվ ավելի կարևորը՝ դա կլիներ պատերազմ, որը ոչինչ չէր թողնի», – ասել է նա։
Նա պնդել է, որ եթե ԱՄՆ-ն չհարձակվեր Իրանի վրա, Թեհրանը ձեռք կբերեր միջուկային զենք, որը, ենթադրաբար, կօգտագործեր Իսրայելին և ամբողջ Մերձավոր Արևելքին հարվածելու համար։