17 մարտի 2026 – 11:10 AMT
PanARMENIAN.Net – Ալժիրի ռազմաօդային ուժերին պատկանող Lockheed Martin C-130J-30 Super Hercules ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով դեպի Ադրբեջան իրականացրած թռիչքը կատարել է դիվանագիտական նպատակներով։ Այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Հայաստանի օդային տարածքով Բուֆարիկ-Բաքու երթուղով C-130J օդանավի թռիչքը, համաձայն իրականացվող կողմի տրամադրած տեղեկության, կայացել է դիվանագիտական նպատակներով»,-ընդգծել են ԱԳՆ-ից։
Նշվել է նաև, որ նույն օդանավը փետրվարին Հայաստանի օդային տարածքն օգտագործել է Անկարայից դեպի Բաքու և Բաքվից դեպի Բուֆարիկ (Ալժիր) թռչելու ընթացքում։