ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը սոցցանցի իր էջում սպասվող եղանակի վերաբերյալ հրապարակում է արել։
«Այսօրվանից կարող ենք ասել, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է, ջերմաստիճանը բարձր է +5 աստիճանից»,- ասել է նա։
Նա նաև հիշեցրել է, որ գարնանային տաք եղանակը պահպանվելու է մի քանի օր, այնուհետ Հայաստանին կմոտենա նոր ցիկլոն ու մարզերի մեծ մասում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ:
«Բարի գալուստ կլիմայական գարուն»,- եզրափակել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը։