Բարի գալուստ կլիմայական գարուն․ Հայաստանին կմոտենա նոր ցիկլոն

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը սոցցանցի իր էջում սպասվող եղանակի վերաբերյալ  հրապարակում է արել։

«Այսօրվանից կարող ենք ասել, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է, ջերմաստիճանը բարձր է +5 աստիճանից»,- ասել է նա։

Նա նաև հիշեցրել է, որ գարնանային տաք եղանակը պահպանվելու է մի քանի օր, այնուհետ Հայաստանին կմոտենա նոր ցիկլոն ու մարզերի մեծ մասում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ:

«Բարի գալուստ կլիմայական գարուն»,- եզրափակել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը։

Leave a Comment