Մերձավոր Արևելքում պատերազմը, ըստ Թրամփի, երկար չի տևի

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը երկար չի տևի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Միևնույն ժամանակ հարցին, թե արդյոք պատերազմը կարող է ավարտվել այս շաբաթ, նա պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում»:

Նա վերստին կրկնել է իր կոչը՝ այն երկրները, որոնք իրենց նավթի զգալի մասը ստանում են Հորմուզի նեղուցով, պետք է օգնեն ԱՄՆ-ին՝ ռազմանավեր ուղարկելով նեղուց: Այս առաջարկը, մինչդեռ, արդեն մերժվել է մի քանի երկրների կողմից:

Թրամփը նաև քննադատել է Իրանին՝ հարևան երկրներին հրթիռակոծելու համար: Այսօր հարվածների մասին է հաղորդել ԱՄԷ-ն:

Leave a Comment