ԵՄ արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ․ չենք թողնի՝ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը




 

Հայկական ժամանակ. Հայաստանի խնդրանքով Եվրամիությունը կտեղակայի հատուկ արագ արձագանքման խումբ՝ երկրի ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար։


 


Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։


 


«Մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը շարունակում է մնալ կարևորագույն։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը», – ասել է Կալասը՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։


 


Նա նաև ընդգծել է, որ ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա։


 


 


Leave a Comment