«Արտիստը՝ դպրոցին» ծրագիրը Երևանի քաղաքապետարանի կարևոր ու սիրելի նախաձեռնություններից է։ Այս մասին գրել է Երևանի քաղաքաետ Տիգրան Ավինյանը։
«2025 թվականին շուրջ երկու ամիս շարունակ ՀՀ ժողովրդական նկարիչ, անվանի գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս) վարպետության դասեր անցկացրեց Երևանի ենթակայության երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում, որոնց մասնակցեցին շուրջ 1000 երեխաներ։
Այսօր Նկարիչների միությունում ներկայացվեցին ծրագրի շրջանակում ստեղծված և ընտրված շուրջ 250 աշխատանքներ, որոնք ընդգրկվել են նաև հատուկ հրատարակված պատկերագրքում։ Ծրագիրը կարևոր հարթակ է երեխաների ստեղծագործական ներուժը բացահայտելու և երիտասարդ սերնդին արվեստի մեծ վարպետների հետ շփվելու հնարավորություն տալու համար»,- գրել է քաղաքապետը։
