
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր կարծիքով Հորմուզի նեղուցում ազատ առևտրի համար նավագնացության վերականգնումը ՆԱՏՕ-ի առաքելություն չէ։
«Աշխատում ենք այլ երկրների հետ՝ Հորմուզի նեղուցի համար ծրագիր մշակելու համար, որը թույլ կտա վերսկսել նավագնացությունն ու անցումը նեղուցով։ Թույլ տվեք հստակ ասել. սա երբեք էլ նախատեսված չի եղել որպես ՆԱՏՕ-ի առաքելություն», — Դաունինգ սթրիթում լրագրողներին ասել է Սթարմերը։
«Սրա համար պետք է լինի գործընկերների դաշինք, ուստի աշխատում ենք Եվրոպայի, Պարսից ծոցի երկրների և Միացյալ Նահանգների գործընկերների հետ», — Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Սթարմերը նաև հավելել է, որ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցը քննարկվում է, և կողմերը դեռևս որոշում չունեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն խնդիրներ կունենա, եթե իրենց դաշնակիցները չապահովեն Հորմուզում նավագնացության անվտանգությունը։