Հարավային Լիբանանի բնակիչները առայժմ չեն կարողանա վերադառնալ տուն․ Իսրայելի պաշտպանության նախարարություն

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երկուշաբթի օրը հայտարարել է, որ հարավային Լիբանանի բնակիչները չեն կարողանա վերադառնալ իրենց տները, քանի դեռ հյուսիսային Իսրայելում անվտանգությունը «չերաշխավորվի»։

«Հարավային Լիբանանի հարյուր հազարավոր շիա բնակիչներ, որոնք լքել են իրենց տները, չեն վերադառնա Լիտանի գետի շրջանի հարավային հատված, մինչև չերաշխավորվի Հյուսիսային Իսրայելի բնակիչների անվտանգությունը», – ասել է Կացը ՝ ըստ նախարարության մամուլի ծառայության։

Leave a Comment