Իսրայելը հայտարարել է, որ ոչնչացրել է Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռը

Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռը Թեհրանում ոչնչացվել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

Հայտարարության համաձայն՝ երկուշաբթի գիշերը մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավակայանը կրկին հարձակման է ենթարկվել, մասնավորապես թիրախային հարված է հասցվել կառավարական ինքնաթիռին: Իսրայելի զինվորականների խոսքով՝ ինքնաթիռն օգտագործել են նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Վերջին օրերին իսրայելական զինվորականները հայտնել են Մեհրաբադ օդանավակայանին հասցված հարվածների մասին առնվազն չորս անգամ՝ որպես թիրախներ նշելով ռադարները, հակաօդային պաշտպանության համակարգերը և ռազմական ու տրանսպորտային ինքնաթիռները։

Leave a Comment