ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին


Հասարակություն


ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին

Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը, որով վերջինս անդրադարձել էր դատախազության ներկայացրած հայցին՝ Հակոբյանի գույքի բռնագանձման պահանջով։ Ի թիվս այլ պնդումների, Խաչատրյանը հայտարարել էր, թե «2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, Վահե Հակոբյանը փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը (․․․) : Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են…»։

Հակոբյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Խաչատրյանին հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ֆեյսբուքյան էջում հերքման տեքստը պահել առնվազն 1 տարի, ինչպես նաև վճարել 1 մլն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար վնասի փոխհատուցում


Leave a Comment