Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Հայցադիմումը ստացվել է մարտի 13-ին, մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։
Վահե Հակոբյանը Արմեն Խաչատրյանից պահանջում է հերքել ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնած տվյալները, որոնք, ըստ հայցադիմումի, զրպարտություն են։ Խաչատրյանը գրառումը կատարել էր՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած ապօրինի գույքի բռնագանձման պահանջին։
Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից բռնագանձել շարժական ու անշարժ գույք գույք և շուրջ 21 մլն դոլար գումար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: