
Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով ոչնչացվել է Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռը: Այս մասին հայտարարել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Հայտարարության համաձայն՝ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը հերթական հարձակմանն է ենթարկվել. թիրախային հարվածն ուղղված է եղել կառավարական ինքնաթիռին: Իսրայելցի զինվորականների վարկածով՝ այդ օդանավից օգտվել են Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: