Իրանը կշարունակի պատերազմել այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհասկանա, որ Իրան-ԱՄՆ հակամարտությունը սխալ է և այլևս երբեք չպետք է կրկնվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մեր հզոր բանակը կշարունակի կրակել այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահը չհասկանա, որ իր կողմից իրանցիներին և ամերիկացիներին պարտադրվող անօրինական պատերազմը սխալ է և երբեք չպետք է կրկնվի», – գրել է Արաղչին իր X սոցիալական ցանցի էջում։