ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի օդանավակայանի մոտակայքում հրդեհ է բռնկվել

ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի օդանավակայանի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վառելիքի բաքերից մեկը վնասվել է, հրդեհ է բռնկվել։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան, նշել է Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը։

Բռնկված հրդեհի պատճառով որոշ չվերթներ Դուբայի միջազգային օդանավակայանից վերահասցեագրվել են դեպի Դուբայի հարավում գտնվող Ալ Մաքթում օդանավակայան:

Leave a Comment