Համաներում Հայաստանում չի պլանավորվում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համայնքային այցերը։ Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով համաներմամբ վերաբերյալ հարցին Փաշինյանը նշել է, որ համաներում Հայաստանում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը։ Նշել է, որ համակարգի զարգացման խնդիր է դրված նախարարության առաջ։

«Ես խնդիր եմ դրել արդարադատության նախարարության առաջ, որ մենք այնքան զարգացնենք ու ակտիվացնենք պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, որ այդ մեխանիզմը գա և լրացնի այդ պահանջը։ Որովհետև պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը քննում է յուրաքանչյուր անձի դեպքը առանձին։

Ես խնդիր եմ դրել, որ բաց թողնենք մարդկանց, ովքեր պատրաստ են վերադառնալ նորմալ օրինական կյանքի»,- ասել է Փաշինյանը։

Leave a Comment