Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին»



Սպորտ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսպանական Լա Լիգայի 28-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Էլչեին» և վստահ հաղթանակ տոնեց 4:1 հաշվով:

Ալվարո Արբելոայի գլխավորած թիմն առավելությունն իր ձեռքը վերցրեց հենց առաջին խաղակեսում։

39-րդ րոպեին հաշիվը բացեց պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը: 45-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը: 66-րդ րոպեին Դին Հաուսենը խփեց տանտերերի երրորդ գոլը:

Խաղավերջում թիմերը փոխանակվեցին գոլերով։ 85-րդ րոպեին «Ռեալի» խաղացող Մանուել Մորանը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ հանդիպման վերջակետը 89-րդ րոպեին դրեց Արդա Գյուլերը:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակած 66 միավորով ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում: «Էլչեն» 26 միավորով մնում է վտանգավոր գոտում՝ 17-րդ տեղում:

Մարտի 22-ին «Ռեալը» «Սանտյագո Բերնաբեուում» կընդունի մադրիդյան մյուս գրանդին՝ «Ատլետիկոյին»: Նույն օրը «Էլչեն» ուժերը կչափի «Մալյորկայի» հետ:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment