Էդքան սպասել եք, մի քիչ էլ սպասեք․ Փաշինյանը՝ պատերազմի հաշմանդամի մորը



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


«Ես 44 օրվա պատերազմի հաշմանդամի ծնող եմ եւ հիմա շատ ծանր փաստի առաջ եմ կանգնած», – Փաշինյանին մարզային այցի ժամանակ ասել է բնակչուհին։Նա նշել է, որ չի կարողանում Երևանում երկարատև ապրել ու տղայի առողջական հարցերով զբաղվել։

Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ խնդիրներ ունեն հատկապես։Հարցին պատասխանել է  Պաշտպանության նախարար Սուրեն  Պապիկյանը՝ ասելով, որ տիկինը Եղեգնաձորի բնակիչ է, բնակարանի շահառու, բայց նրան ծրագրով  բնակարանի վկայագիր տրվելու է Եղեգնաձորի գներով։ «Դե վրան կավելացնեն,  Երեւանում կգնեն»,- ասել է Փաշինյանը։ 


Տիկինն էլ , թե էլ չի կարողանում սպասել, «էդքան սպասել եք, մի քիչ էլ կսպասեք ոչինչ», – ասել է Փաշինյանն ու հավելել,որ որոշումը կառավարությունն ընդունելու է ապրիլ ամսին։

Այդպիսով՝ Փաշինյանը ազդարարել է քարոզչական եւս մեկ ծրագրի մասին։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment