Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը հայտնել է, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը՝ Արման Ծառուկյանը, ապրիլի 8-ին գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի կազմակերպության մրցաշարում։
Հայ մարտիկի մրցակիցը կլինի Misfits լիգայի կիսածանր քաշային կարգի չեմպիոն, ամերիկացի Դիլոն Դենիսը։
«Արդյո՞ք Արմանը հաջորդ գոտեմարտը կանցկացնի Hype FC-ի շրջանակներում՝ ապրիլի 8-ին Սան Պաուլոյում։ Այո, և 99,9 տոկոս հավանականությամբ նրա մրցակիցը կլինի Դիլոն Դենիսը»,- նշել է Մարտիրոսյանը Red Corner MMA YouTube-յան ալիքին տված հարցազրույցում։